Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, որն աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում, այնտեղից մեկնել է Բաքու։

«Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն լքել է Թեհրանը և մեկնել Բաքու՝ Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց նախազգուշացնի չմիջամտել», — գրված է ԻՀՊԿ-ի հաղորդագրության մեջ։

Ըստ մի քանի լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ Շոյգուի նպատակն է Ադրբեջանին նախազգուշացնել, որ երկիրը չմիջամտի Իսրայելի օգտին որևէ գործողությունների, որոնք ուղղված կլինեն Իրանի դեմ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ