Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքներն Աղստևում դադարեցվել են. տղաներից մեկի դին ավելի վաղ գտնվել էր

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Աղստև գետի մեջ երկու եղբայրներ խեղդվում են։ Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու դի։

ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ օգոստոսի 5-ին՝ ժամը 15:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են գետը լողալու և կորել տեսադաշտից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, հատուկ ջրափրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները և ջրափրկարարները Աղստև գետից հայտնաբերել և ափ են դուրս բերել Հ․ Է․-ի (ծնված 1990 թ․) ջրահեղձված դին։

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է 36 փրկարարական ծառայող (որից 5-ը՝ ջրափրկարար)։

Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Փրկարարների կողմից երկու տեղամասում սահմանվել է հերթապահություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ