![]()
Կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 և 97 կգ քաշային կարգերի վիճակահանությունը:
2024 թվականի Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Մալխաս Ամոյանը (77 կգ) Օլիմպիական խաղերի 1/8-րդ եզրափակչում կգոտեմարտի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինենի հետ:
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1/8-րդ եզրափակչում կգոտեմարտի հարավկորեացի Սինջուն Կիմի հետ:
Ընդհանուր առմամբ օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97կգ):
Նրանցից երկուսը՝ Աթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը պայքարը կսկսեն օգոստոսի 6-ին։
![]()