Բացառիկ հիմար են այն մարդիկ, ովքեր Փաշինյանին մեղադրում են պարտվողական քաղաքականության մեջ

24NEWS-ին տված հաարցազրույցի ժամանակ Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն ասել է

Ապուշ են այն մարդիկ, բացառիկ հիմար են այն մարդիկ ովքեր մեղադրում են Նիկոլ Փաշինյանին պարտվողական կամ հանձնվողական քաղաքականության մեջ:

Սա Հայաստանում գոյություն ունեցող միակ կառավարությունն է, որը չի խոսում տարածք հանձնելու մասին, ավելին խոսում է տարածքները ուժեղացնելու, վերաբնակեցնելու, թեր բնակեցման հարցերը լուծելու, Արցախի կառավարման համակարգը արդյունավետ դարձնելու, ժողովրդական մակարդակը բարձրացնելու մասին։

Նախորդ կառավարությունները, օրը մեջ խոսում էին տարածքներ հանձնելու մասին։ Նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ։ Սերժ Սարգսյանն էր անձամբ հայտարարում տարբեր լրատվամիջոցների, ասենք սիրիական կամ ռուսական եւ ասում էր, որ 7 շրջան պատրաստ են զիջել, նրանք այդ նույն հանձնվողական, պարտվողական ոճը շարունակել են։

Հիմա նայում ենք միջազգային զեկույցներին` Հայաստանը ամենասպառազինվող երկրների ցանկում է։
Այսինքն դա հստակ ուղերձ է, որ պատրաստ ենք խաղաղությունը պաշտպանելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ