Փարիզ-2024. հաղթանակ և ամուսնության առաջարկ՝ օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո

Չինացի բադմինտոնիստ Հուան Յասյունը ամուսնության առաջարկ է ստացել Փարիզում օլիմպիական խաղերում հաղթելուց հետո։

Յասյունը օլիմպիական չեմպիոն է դարձել Չժեն Սիվեյի հետ զուգախաղի մրցաշարում: Նրանք հաղթել են հարավկորեացի զույգին։

Մեդալների հանձնումից հետո Հուանի ընկերը՝ Լի Յուչենը, մոտեցել է մարզիկին և հազարավոր երկրպագուների առջև ամուսնության առաջարկություն արել։ Մարզուհին ասել է՝ այո։

Լի Յուչենը ևս մասնակցել է Փարիզի օլիմպիական խաղերին, սակայն չի կարողացել դուրս գալ մրցույթի փլեյ-օֆֆ։ Չինացին Տոկիո 2020-ի խաղերի արծաթե մեդալակիր է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ