![]()
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած սողանքների ժամանակ գրանցված զոհերի կապակցությամբ։
«Ցավով տեղեկացա Կերալա նահանգի Վայանադ արվարձանում գրանցված զանգվածային սողանքների մասին, որոնք հանգեցրել են բազմաթիվ զոհերի, վնասվածքների և մեծ վնասների։ Իմ խորին և անկեղծ ցավակցություններն եմ հղում զոհերի ընտանիքներին»,- X-ի իր միկրոբլոկում գրել է նախարարը:
![]()