![]()
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը 2024 թվականի մարտի 4-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ վերջինս հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան, որը ձեռք է բերվել 2017 թվականին Երևանում։
Նա ունի 2018 թվականի արտադրության «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2023 թվականին «Մխիթարյան ֆեմիլի» ՍՊԸ-ից՝ 3 միլիոն 543 հազար դրամով։
Ընդդիմադիր պատգամավորը տվյալ տարվա ընթացքում 4 միլիոն 213 հազար դրամով վաճառել է 2023 թվականին ձեռք բերած 2008 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան։
Վերջինս 3 հազար 940 և 6 միլիոն 206 հազար 359 դրամի չափով ավանդներ ունի բանկում։
Նրա դրամական միջոցները կազմում են 334 հազար 225 դրամ, որը տարեվերջին դարձել է 462 հազար 271 դրամ և 2 հազար 343.78 դրամ, որն էլ տարեվերջին դարձել է 3 միլիոն 677 հազար 39 դրամ։ Կանխիկ գումարը եղել է 1 միլիոն 200 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 650 հազար դրամ։
Տիգրան Աբրահամյանի տարվա եկամուտները կազմել են 10 միլիոն 214 հազար 901 դրամ։
Ընդհանուր եկամուտներից 334 հազար 225 դրամը նա որպես տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում ստացել է «Այ դի» բանկից, 668 հազար 388 դրամ այլ եկամուտներ՝ ՊԵԿ-ից, իսկ 413 հազար 348 դրամը նա ստացել է «Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատություն»-ից՝ որպես աշխատանքի վարձատրություն։
Ազգային ժողովում նրա աշխատավարձի չափը կազմել է 8 միլիոն 798 հազար 940 դրամ։
Ընդդիմադիր պատգամավորը նաև բազմաբնակարան շենքում բնակարանի հիպոթեքային վարկ ունի, որի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 6 միլիոն 662 հազար 464 դրամ։
Տիգրան Աբրահամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է։
Աբրահամյանի կինը նույնպես հայտարարագրում ներկայացրել է իր ունեցվածքը։
Այսպիսով՝ վերջինս Լոռու մարզի Բովաձոր գյուղում 25 տոկոս բաժնային մասով չորս հողամաս ունի, որոնցից մեկը ձեռք է բերվել 2016 թվականին, երեքը՝ 1992-ին, ունի նաև 2017 թվականին Երևանում ձեռք բերված բնակարան։
Նրա դրամական միջոցները կազմել են 85 հազար 661 դրամ, տարեվերջին՝ 2 հազար 684 դրամ։ Կանխիկ գումարը եղել է 1 միլիոն 200 հազար դրամ, որն էլ տարեվերջին դարձել է 1 միլիոն 450 հազար դրամ։
Ընդդիմադիր պատգամավորի կնոջ դրամական միջոցները կազմել են 6 միլիոն 219 հազար 867.79 դրամ, որից 567.79 դրամ նա ստացել է «Այ Դի» բանկից՝ որպես տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում, իսկ 6 միլիոն 219 հազար 300 դրամը՝ աշխատավարձ «Սոֆթ կոնստրակտ» ընկերությունից։
![]()