![]()
Թուրքիայի Հաթայ քաղաքում ուղևորի և երթուղային տաքսիի վարորդի միջև ծագած վիճաբանությունը սարսափելի ավարտ է ունեցել։
Ermenihaber-ի հաղորդմամբ, վարորդին 9 անգամ կծած ու ականջը կտրած ուղևորը հափշտակել է վարորդի գրպանից ընկած գումարը։ Ավելի ուշ պարզվել է, որ հարձակվողը մի քանի օր առաջ կծել և վիրավորել է ևս մեկ ուրիշին: Այս դեպքն արձանագրել են անվտանգության տեսախցիկները։
Ուղևորը հարձակվել է վարորդի վրա՝ կծելով նրա ականջը: Վարորդի ականջը կտրվել է։ Նրան օգնության են հասել գործընկերները։
![]()