Որտեղ է թաղված «շան գլուխը». ինչու է Ադրբեջանը մի կողմից խոսում խաղաղության, մյուս կողմից՝ նոր պահանջների մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ Թեհրանում սպանված շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ օրը՝ օգոստոսի 2-ին, Դոհայում։ Պաշտոնական հայտարարության տեքստը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի «Տելեգրամ» ալիքում։

«Իսմայիլ Հանիեի հրաժեշտի պաշտոնական և համաժողովրդական արարողությունը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ օգոստոսի 1-ին, Իրանի մայրաքաղաքում, իսկ հուղարկավորության աղոթքը և թաղման արարողությունը կիրականացվի Քաթարի մայրաքաղաք Դոհայում՝ ուրբաթ օրը՝ օգոստոսի 2-ին, բնակչության, պաղեստինյան խմբավորումների և արաբական և իսլամական պետությունների ղեկավարների մասնակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ հուլիսի 31-ի վաղ առավոտյան Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն:

Հանիեն և նրա թիկնապահներից մեկը մահացել են Թեհրանում իրենց նստավայրի վրա հարձակման ժամանակ:

Իսմայիլ Հանիեի մահից հետո Ջամքարան մզկիթի գմբեթին վրեժի կարմիր դրոշ է բարձրացվել։

Իրանում հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը եռօրյա համընդհանուր սուգ է հայտարարվել Հանիեի սպանության կապակցությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ