![]()
«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։ Հայաստանն ու Ադրբեջանը երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղությանը: Այժմ երկու երկրներն էլ ունեն պատմական հնարավորություն վերջնականապես փակելու թշնամության այս էջը, փոխել իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում և այն դարձնել բարիդրացիության, կայունության և խաղաղության վայր»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նրա կարծիքով, նայելով խաղաղ համաձայնագրի տեքստին, որը դրված է բանակցությունների սեղանին, կարելի է ասել, որ կողմերը շատ մոտ են դրա ավարտին։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետներին՝ Ամիրբեկովը նշել է, որ տեղին չէ որևէ ժամկետ նշել։
![]()