Իսրայելն ավիահարված է հասցրել Բեյրութին (տեսանյութ)

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Բեյրութի արվարձանին հարված հասցնելու մասին՝ նշելով, որ թիրախում հրամանատարն է եղել:

«Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութում թիրախավորված հարված է հասցրել հրամանատարին, որը պատասխանատու է Մաջդալ Շամսում երեխաների սպանության և ավելի մեծ թվով իսրայելցի քաղաքացիական անձանց մահվան համար»,- հայտնել է ՑԱԽԱԼ-ը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել էր, որ օրեր առաջ հրթիռային հարվածի հետևանքով երեխաների և մեծահասակների սպանությունը «կոշտ պատասխան» էր ստանալու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ