Անհեթեթ են հայտարարությունները, թե ՌԴ-ն մտադիր է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա․ Պեսկով

Անհեթեթ են այն հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը մտադիր է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ընդհանրապես, ըստ նրա, այդպիսի հայտարարություններ շատ կլինեն ընտրությունների մոտենալուն զուգընթաց, ընդ որում՝ Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի թեման նախընտրական պայքարի ընթացքում շահագործում են և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները:

«Ռուսաստանն ու ռուսական պետության ղեկավարն անձամբ, ըստ էության, էական գործոններ են քաղաքական պայքարի ընթացքում, հատկապես նախընտրական քարոզարշավում»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ