Կգործարկվի հյուսվածքային լաբորատորիա՝ վիրուսազերծ պատվաստակալների արտադրության համար. Պապոյանն այցելել է «Նորատունկ» ՓԲԸ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 30-ին այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող «Նորատունկ» ՓԲԸ-ի տնկարան։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։

Ընկերության տնօրեն, հիմնադիր Հովիկ Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է տնկարանում, ծանոթացել բարձրորակ տնկանյութերի արտադրության և մշակության տեխնոլոգիային։

Տնկարանում իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիական կիրառմամբ՝ տնկանյութի արտադրություն։ Նաև կատարվում են փորձարկումներ Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններում կորիզավոր, հնդավոր պտղատեսակների մեծ պահանջարկ ունեցող, մրցունակ սորտերի կիրառման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով։ Արտադրվում է առավել արդյունավետ սորտերի բարձրորակ տնկանյութ՝ պատվաստված արտերկրից ներկրված ցածրաճ վիրուսազերծ պատվաստակալների վրա։

«Նորատունկ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է գործարկել հյուսվածքային լաբորատորիա՝ հանրապետությունում վիրուսազերծ պատվաստակալների արտադրություն կազմակերպելու նպատակով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ