Անգլիայում 17-ամյա դեռահասը միջոցառման ժամանակ դանակով հարձակվել է երեխաների վրա. կան զոհեր և վիրավորներ

Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաութպորտ քաղաքում 17-ամյա դեռահասը պարային ակումբի միջոցառման ժամանակ դանակով հարձակվել է երեխաների վրա:

Երկու երեխա տեղում սպանվել, ևս ինը վիրավորվել է: Մեկ երեխա էլ ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում: Առնվազն 6 տուժած ծանր վիճակում է:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել հարձակվողին և տեղափոխել է բաժին՝ հարցաքննության։ Ըստ բրիտանական մամուլի`ահաբեկիչը Քարդիֆ քաղաքից է, նախկինում եղել է հետախուզական ծառայությունների ուշադրության կենտրոնում:

Հարձակման շարժառիթը դեռ պարզված չէ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ