![]()
Սուսերամարտիկ Օ Սան Ուկը ՕԽ-2024-ի եզրափակչում մրցել է Թունիսի ներկայացուցիչ Ֆարես Ֆերջանիի հետ։
Երբ հաշիվը 14։8 էր՝ հօգուտ հարավկորեացու, նրա մրցակիցն ընկել է։ Սան Ուկը կարող էր այդ դրվագից օգտվել, վաստակել վերջին միավորը և նվաճել ոսկե մեդալ։ Սակայն հարավկորեացի մարզիկը օգնել է բարձրանալ մրցակցին և շարունակել է պայքարը։
Օ Սան Ուկը հաղթել է 15։8 հաշվով և դարձել ՕԽ-ի կրկնակի ոսկե մեդալակիր։
![]()
![]()