![]()
Հայաստանի առաջին ներկայացուցիչները Փարզ-2024-ում պայքարը կսկսեն հուլիսի 27-ին: Որակավորման փուլերում հանդես կգան մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:
Երևանի ժամանակով 13:00-ից սկսած պայքարի մեջ են կմտնեն ազատ ոճի 100 մետր մրցատարածության մասնակից կին լողորդները, նրանց թվում Վարսենիկ Մանուչարյանն է:
17:30-ից եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն մարմնամարզիկները` Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը:
Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին ունի 15 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ըմբիշներ Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը, Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:
![]()