Տավուշում մեքենաներ են բախվել. կա 1 զոհ և 11 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Հուլիսի 27-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում՝ Դիլիջան խոշորացված համայնքի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են «Infiniti» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայր է ժամանել քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Դիլիջանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 3-ը երեխաներ են, որոնց այս պահին տեղափոխում են Երևանի համապատասխան հիվանդանոցներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ