![]()
«Կլոն» բրազիլական հեռուստանովելը ստեղծվել է «Գլոբո» հեռուստաընկերության կողմից և համարվում է ամենահաջողվածն ընկերության պատմության մեջ։
Հեռուստանովելն առաջին անգամ Բրազիլիայում ցուցադրվել է 2001 թվականի սեպտեմբեր ամսին՝ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի շաբաթ անց և իսլամի աշխարհին վերաբերելու պատճառով իր մեջ մեծ ռիսկ էր պարունակում։
2010 թվականի դրությամբ այն ցուցադրվել է 90 երկրում։ Ֆիլմում Լուկասն ու Ջեյդը մի առիթով հանդիպում են և նրանց մեջ սկսվում է մեծ սեր, որը դառնում սերիալի զարգացումների սկիզբը։
![]()
Ջովաննան պաշտոնապես ամուսնացել է 2 անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է 1997 թվականին բիզնեսմեն Ռիկարդո Մեդինուի հետ։ Նրանք համատեղ ապրել են ընդամենը 4 տարի և 2001 թվականին բաժանվել են։
Բազմասերիանոց Կլոն հեռուստասերիալի նկարահանումներից հետո նրա և Լուկասի դերը մարմնավորող Մուրիլու Բենիսիուի հետ հարաբերություններն ավելի խորացան։
![]()
2004 թվականի դեկտեմբերին Ջիովաննան ենթարկվեց ավտովթարի, իսկ հարցազրույցի ժամանակ, որը տեղի ունեցավ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, նա հայտարարեց, որ հղի է։
Ջովաննան և Մուրիլիոն 2005 թվականի մայիսի 24-ին ունեցան որդի, որին անվանեցին Պիետրո։
![]()
Նրանք բաժանվեցին 2007 թվականին։ 2007 թվականի մայիսին Ջիովաննան ամուսնացավ ամերիկացի բիզնեսմեն Ռոբերտո Լուկասցիոյի հետ։ Ճոխ հարսանիքից հետո, որը տեղի ունեցավ Իտալիայում, զույգը բաժանվեց։
Նրանք համատեղ ապրեցին ընդամենը 4 ամիս։ Հիմա Ջովաննան ամուսնացած է ռեժիսոր Լեոնարդո Նոգեյրայի հետ։ Նրանք ունեն 2 աղջիկ՝ Անտոնի և Սոֆի։ Սակայն նրանց ամուսնությունն օրինական չէ։
![]()
![]()