28-ամյա վարորդը ավտոմեքենայով ընկել է Գեղանուշ գետը․ կա վիրավոր

Հուլիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վահե Գ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Գեղանուշ գետը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Վահե Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ