![]()
Լիտվան իր աջակցությունն է հայտնել Հայաստանի հետ Եվրամիության կապերի ամրապնդմանը։
«Այսօր Բրյուսելում պայմանավորվել են սկսել վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչպես նաև ԵՀՀ-ի (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ) աջակցությունը Հայաստանին։ Լիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի հետ ԵՄ կապերին և մենք վճռականորեն հավատարիմ ենք մնում տարածաշրջանի ժողովրդավարական և խաղաղ ապագային»,- X-ի իր միկոբլոկում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաև՝ Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցություն տրամադրելու վերաբերյալ:
![]()