![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից:
Այս մասին հաղորդագրությունը հայտնվել է սոցցանցերի նրա էջերում։
Ջո Բայդենը քիչ առաջ հայտարարել է, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարիսին` որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ։
![]()