![]()
«Կարող եմ ասել, որ մենք ականատես ենք պատմական վերափոխման Հարավային Կովկասում, որտեղ տեղի են ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ավանդական դաշինքները որոշակիորեն թուլացել են, և համագործակցության նոր ձևաչափեր են ի հայտ եկել։
Իհարկե, ամենակարևր իրադարձությունը մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամբողջական վերականգնումն է անցյալ տարվա սեպտեմբերին։ Սա կարևոր իրադարձություն է ընդհանրապես մեր նորագույն պատմության մեջ»,- հայտարարել է Ալիևը՝ նկատի ունենալով նախորդ տարվա սեպտեմբերի արյունալի իրադարձությունները, Լեռնային Ղարաբաղի հայաթափումն ու կոտորածը:
![]()