![]()
Ինչպես հայտնի է, հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շարունակում է բացասական երանգներով մեկնաբանել է այս զորավարժությունները:
Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս զորավարժություններն անցկացվում են արդեն երկրորդ անգամ։
«Սա չափազանց ցավալի է և տագնապալի, հատկապես ՀԱՊԿ-ում Երևանի կողմից իր գործունեության փաստացի սառեցման և կազմակերպության դեմ հրապարակային հարձակումների ֆոնին»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Արևմուտքի գլխավոր խնդիրը տարածաշրջանում սեփական աշխարհաքաղաքական նախագծերի իրականացման համար ցատկահարթակ ունենալն է։
Զախարովան նշել է, որ խորացնելով համագործակցությունն այն երկրների հետ, որոնք իրենց նպատակ են համարում Ռուսաստանի ռազմավարական պարտությունը՝ Երևանը վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ ի վնաս սեփական անվտանգության։
Դիվանագետը նաև վստահեցրել է, թե Ռուսաստանը միշտ եղել և մնում է հավատարիմ իր դաշնակցային պարտավորություններին, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության ապահովման առումով։
«Ռուսաստանը ձգտում է գտնել երկուստեք ընդունելի լուծումներ, սակայն, իհարկե, պետք է հարցադրում կատարել նաև թե արդյո՞ք Հայաստանը հավատարիմ է իր դաշնակցային պարտավորություններին»,- եզրափակել է նա:
![]()