![]()
Միջերկրական ծովում ռազմածովային բազա կառուցելու Հունաստանի որոշումը լարվածություն է առաջացրել տարածաշրջանում։
Այս մասին ասվում է թուրքական Haber Global հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Կիպրոսի Հունաստանի կողմից վերահսկվող հատված կատարած այցի ժամանակ իր հայտարարություններով իբր թիրախավորել է թուրքական զինված ուժերը և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության բնակիչներին։
Սրան ի պատասխան՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Դենդիասի հայտարարությունները որակվել է որպես ստոր, կեղծ և զրպարտչական՝ ուղղված կիպրոսցի թուրքերի և թուրքական հերոսական բանակի դեմ։
![]()