Զարուհի Բաթոյանն առաջարկում է սահմանել «Հայրերի օր»

 

ՀՀ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը գրում է.

«Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում եմ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել և սահմանել «Հայրերի օր»։

Աշխարհի մի շարք երկրներում Հայրերի օրը նշվում է նպատակ ունենալով մեծարելու եւ երախտագիտություն հայտնելու հայրերին, արժանին մատուցելու նրանց կողմից կատարած զոհաբերությունների, ունեցած ավանդի եւ ներդրումների համար՝ հանուն իրենց երեխաների եւ ընտանիքի ապագայի եւ բարեկեցության:

Հայրերի օրը կընդգծի հայրության կարեւորությունը երեխաների դաստիարակության եւ զարգացման, ընտանիքի կայացման հարցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ