ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի նկատմամբ կոռուպցիայի գործով իրականացվող դատավարությունն ավարտվել է, և ամերիկացի օրենսդիրը մեղավոր է ճանաչվել ներկայացված մեղադրանքներով

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի նկատմամբ կոռուպցիայի գործով իրականացվող դատավարությունն ավարտվել է, և ամերիկացի օրենսդիրը մեղավոր է ճանաչվել ներկայացված բոլոր մեղադրանքների գծով։ Այնինչ, Մենենդեսն իրեն մեղավոր չի ճանաչում։ ԱՄՆ ամենաազդեցիկ սենատորներից մեկը՝ Ռոբերտ Մենենդեսը, մեղավոր է ճանաչվել հարյուր հազարավոր դոլարներ կաշառք ստանալու, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ:

Ըստ մեղադրական կողմի, սենատորը և նրա կինը՝ Նադին Մենենդեսը, կաշառք են ստացել հարյուր հազարավոր կանխիկ դոլարների, ոսկու ձուլակտորների, ավտոմեքենաների տեսքով, երեք գործարարներ նրա օգտին կատարել են հիփոթեքային վճարներ: Դատախազների խոսքով, փոխարենը, Մենենդեսը օգնել է, որպեսզի Եգիպտոսը միլիարդավոր դոլարների օգնություն ստանա Միացյալ Նահանգներից։

Հաղորդվում է, որ եգիպտացի գործարարներից մեկը՝ Վաել Հանան, կապեր ուներ տեղի պաշտոնյաների հետ: Մենենդեսը մեղադրվում է նաև երկու այլ գործարարների՝ Ֆրեդ Դայբեսի և Խոսե Ուրիբեի դեմ քրեական հետաքննության ընթացքի վրա ազդելու փորձի մեջ։ «Սա սովորական քաղաքականություն չէր, այլ քաղաքականություն էր շահի համար: Եվ այժմ, երբ երդվյալ ատենակալները դատապարտեցին Բոբ Մենենդեսին, վերջապես ավարտին հասավ նրա այդ գործելակերպը»,- ասել է ԱՄՆ դաշնային դատախազ Դեմիան Ուիլյամսը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ