Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այն որ նա Արցախի նախագահն է դեռ չի նշանակում,որ նա Հայաստանում հեղինակություն ունի,առավել ևս այն պարագայում,որ Արցախի ընդիմությունը մեղադրում է նրան Արցախի Սահմանադրության խախտմամբ Նախագահական երրորդ ժամկետում ընտրվելու մեջ։
Որպես համեմատություն նշեմ՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը նույնպես զբաղեցրել են ՀՀ Նախագահի աթոռը,բայց ինչպես ցույց տվեց կյանքը նրանց հեղինակությունը զրոյից էլ ցածր է։
Բացի այդ՝
Դատարանը դեռ պետք է պարզի,թե արդյո՞ք 2008 թ մարտի մեկին,հանցագործ ռեժիմի իշխանությունը պաշտպանելու համար, Արցախի Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները Հայաստան ուղարկած Նախագահ Բակո Սահակյանը ընդհանրապես կարա հեղինակություն ունենա թե՞ Հայաստանում և թե՞ Արցախում։