Պետությանը վերադարձված ԱՕԿՍ-ի շենքը կտրվի վարձակալության. հայտնի է մեկնարկային գինը

Տարեսկզբից մոտ 11 միլիարդ դրամի գույք, արժույթ վերադարձվել է պետությանը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության գործերով:

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Աբովյան 3 հասցեի՝ ԱՕԿՍ-ի շենքը Գլխավոր դատախազության շնորհիվ վերադարձվել է պետությանը: Այն շուտով վարձակալության կտրվի: Մեկնարկային գինը մոտ 15 մլն դրամ է:

Ավելի քան մեկ դար առաջ կառուցված շենքը քաղաքի առաջին մասնավոր վիրաբուժական հիվանդանոցն է եղել: Այն, ըստ կադաստրային տվյալների, 1955-ին փոխանվել է արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությանը:

20-րդ դարի այս պատմական կառույցի շուրջ աղմկալի տարբեր պատմություններ կան:

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքվել է հաշտության համաձայնություն: Համաձայնությունը նույն օրը մուտք է արվել Վարչական դատարան:

Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ շենքի (հանրության շրջանում հայտնի «ԱՕԿՍ»-ի շենքի) և 0,0467 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը:

Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ