![]()
Այս պահին ընթանում է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի մրցութային մասի բացումն արեց Հայաստանի պատվիրակ Սրբուկը: Նա հրաշալի ելույթ ունեցավ իր Walking out երգով։
Մրցույթից ժամեր առաջ Սրբուկն Ինստագրամի իր էջում գրել էր. «Կուլմինացիոն հատվածում Ձեզ անակնկալ է սպասվում: Ես դահլիճում «մնալու» եմ միայնակ՝ առանց հանդիսատեսի: Նման հնարքն օգտագործվելու է երգի էմոցիոնալ լարվածությունն առավել ուժգնացնելու նպատակով»։
![]()
Եզրափակչի ուղեգրի համար այսօր Սրբուկի հետ պայքարելու են Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Մալթայի, Լիտվայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները։
![]()