Մելանյա Թրամփը դիմել է ամերիկացիներին ամուսնու դեմ մահափորձից հետո

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիան, կոչ է արել ամերիկացիներին միավորվել ամուսնու դեմ մահափորձից հետո։

«Լուսաբացը նորից եկավ, եկեք համախմբվենք, հենց հիմա»,- գրել է նա:

Քաղաքական գործչի կինը կոչ է արել ԱՄՆ-ի ժողովրդին վեր կանգնել ատելությունից, չարությունից և «պարզամիտ գաղափարներից»։

«Ես մտածում եմ ձեր մասին, սիրելի ամերիկացիներ», – եզրափակել է Մելանյա Թրամփը:

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է տեղի ունեցել շաբաթ օրը Փենսիլվանիայում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ