![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահի, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը:
Նա համապատասխան գրառում է արել «X»-ի իր միկրոբլոգում:
«Վճռականորեն դատապարտում ենք ԱՄՆ 45-րդ նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը:
Նման բռնության ակտերը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ, քանի որ դրանք խարխլում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապես գնահատում ենք:
Դոնալդ Թրամփին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ Փենսիլվանիայում հնչել է կրակոց, գնդակը սահել է նրա գլխի մոտով՝ վնասելով ականջը:
ԱՄՆ գաղտնի ծառայությունը վնասազերծել է կրակողին, նա սպանվել է, մեկ հանդիսական զոհվել է, երկուսը՝ ծանր վիրավորվել։
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ուղղությամբ կրակել է Փենսիլվանիա նահանգի բնակիչ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, որը սոցցանցերում ավելի վաղ հայտարարել է, թե ատում է հանրապետականներին ու Թրամփին, այդ մասին նա տեսագրություն է ձայնագրել:
![]()