«Եթե Ձմեռ պապի չկա, ուրեմն եկեղեցի էլ մի գնա, որովհետև եթե Ձմեռ պապիկին չես տեսել իրականում, այնպես էլ Աստծուն չես տեսել». իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել է նախկին ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանը:
Հարցին, թե կոնկրետ ինչ նախագծեր է մինչ այժմ հեղինակել, Շուշան Պետրոսյանը պատասխանեց․
«Ազգային ժողովում նախագիծ չեմ առաջարկել, որովհետև ամենապասիվ ոլորտը մշակույթն է, ռադիկալ հարց չի ներկայացվել:
Ես կուզենայի ինչ-որ ոլորտներում հարցեր փոխել: Ինձ ասում են՝ մշակույթն ակտուալ չէ, շատ ավելի կարևոր խնդիրներ կան. ինձ համար այդպես չէ:
Մշակույթի միջոցով կռիվս տալիս եմ: Կարծում եմ՝ ցենզ է պետք՝ վերաբերող հայերենին, հայկական երաժշտական լադին. պետք է ծայրահեղ լինել»։