![]()
Ադրբեջանը պարբերաբար խոսում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին՝ այն որպես պատրվակ բերելով, որպեսզի չստորագրի խաղաղության պայմանագիր։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ Ադրբեջանում ևս շատ լավ հասկանում են, որ այդ պահանջը չի կատարվելու, անգամ եթե իշխանությունները ցանկանան, դա հնարավոր չէ։
«Նույնիսկ եթե ՀՀ իշխանություններն ուզենան Ադրբեջանի պահանջով ափալ-թափալ Սահմանադրություն փոխել, դա հնարավոր չէ։ Հենց այս անհնարինությունը հաշվի առնելով՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են պատրվակ գտնել՝ չստորագրելու խաղաղության պայմանագիրը»,- ասաց Իոաննիսյանը։
Նրա կարծիքով՝ ժամանակն է, որ ամերիկացի և եվրոպացի գործընկերները հստակ ուղերձ հղեն Բաքվին, որ Հայաստանի Սահմանադրության վրա հղում անելը լեգիտիմ պատճառ չէ խաղաղության պայմանագիր չստորագրելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում
![]()