![]()
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանի համար առանցքային գործընկեր է ժողովրդավարության ամրապնդման ու Հայաստանի թվային վերափոխման օրակարգի իրականացման գործում։
Այս մասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝
«Ծառայությունների օպտիմալացման ու քաղաքացիակենտրոն դարձնելու նպատակով մենք սկսել ենք կիրառել տարբեր արդի մեթոդաբանություններ և վերջինիս գործիքակազմերով ներկայում բարելավում ենք «ապրանքների ներմուծման» և «բիզնեսի գրանցման ու իրավունքների պաշտպանության» և այլ ընթացակարգեր: Արդյունքում՝ մենք կունենանք ամբողջությամբ թվայնացված ծառայություններ, որոնք հասանելի կլինեն քաղաքացիների համար ծառայությունների մատուցման ազգային հարթակում»,- նշելէ նա։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի կարողությունների ամրապնդման գործում շարունակական աջակցության համար:
![]()