Գերմանիան ևս վերանայում է Վրաստանի հետ հարաբերությունները

Գերմանիան ցանկանում է, որ Վրաստանը միանա Եվրամիությանը (ԵՄ), սակայն դրա համար Վրաստանը պետք է համապատասխանի չափանիշներին: Այս մասին հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։

Նա նշել է, որ ԵՄ-ին միանալու գործընթացը դադարեցվել է հենց Վրաստանի կառավարության կուրսի պատճառով։ Դեսպանը հավելել է, որ Գերմանիան Վրաստանի նկատմամբ նոր ֆինանսական պարտավորություններ չի ստանձնի և չեղարկել է մասնակցությունը Noble Partner զորավարժություններին։

Վրաստանում Գերմանիայի դեսպանը հավելել է, որ Բեռլինը դիտարկում է այլ քայլեր ևս Վրաստանի նկատմամբ:

Պիտեր Ֆիշերը հայտարարել է, որ Գերմանիան ԱՄՆ-ի հետ միասին եղել է Վրաստանի զարգացման խոշորագույն դոնորը։

«Մենք հետևում ենք իրավիճակին և համապատասխան որոշում կկայացնենք»,- ասել է Ֆիշերը:

Գերմանիայի դեսպանն ընդգծել է, որ որոշումներն ընդունվել են վրացական իշխանությունների՝ արևմտամետ կուրսից շեղվելու, իսկ ավելի ճիշտ՝ ԵՄ-ի սկզբունքներին հակասող կառավարության ընդունած որոշումների և հակաեվրոպական հռետորաբանության պատճառով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ