Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին, պայմանավորվել են հանդիպել առաջիկայում

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

Վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով եւ արդյունավետ պաշտոնավարում մաղթել:

Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին:

Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ