«Պետք չի, հեռու գնա…»․ Սաշիկը դատարան էր եկել

Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործով` այսօր շարունակվող դատական նիստին ներկա էր նաև Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: Դատական նիստին նա մասնակցում էր վկայի կարգավիճակով: Սակայն նա հրաժարվեց ցուցմունք տալ և որևէ հայտարարություն անել կամ հարցերին պատասխանել: Հարցաքննվեցին վկաներ Լաուրա Առաքելյանն ու Խաչատուր Խաչատրյանը:

Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին։ Հայկ Սարգսյանը նիստի ավարտից հետո լրագրողների հարցին`շփումներ ունե՞ն հորեղբոր` Սերժ Սարգսյանի հետ, նա պատասխանեց` ոչ:

Հարցին` ի՞նչ տեղեկություններ ունի եղբոր` Նարեկ Սարգսյանի մասին, Հայկ Սարգսյանը պատասխանեց.

«Իր առողջականը նորմալ է, տրամադրությունը նորմալ է, մարտական է տրամադրված » : Հացին` ինչի՞ համար, Հայկ Սարգսյանը պատասխանեց` բա ո՞նց պիտի լինի: Նա ասաց, որ տեղյակ չէ` եղբորը մեղադրանք է առաջադրվել: Դառնալով իր գործին` ասաց, որ չի ընդունում մեղադրանքը և արդարադատություն է սպասում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ