![]()
Նիկոլ Փաշինյանը Չինաստանից Հայաստան վերադառնալու ճանապարհին ինքնաթիռից արված լուսանկար է հրապարակել: Այնտեղ պատկերված է Արարատ լեռը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մայիսի 12-ին աշխատանքային այցով մեկնել էր Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն:
Այցի շրջանակներում նա հանդիպումներ էր ունեցել Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավարի հետ: Այնուհետև վարչապետը մեկնել էր Բրյուսել: Աշխատանքային շրջագայությունն ավարտվել էր Չինաստանի մայրաքաղաքում, որտեղ ՀՀ վարչապետը հանդիպում էր ունեցել այդ երկրի ղեկավար կազմի հետ:
![]()
![]()