![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում այցելել է Աճարկուտ, հետևել ընթացքող ճանապարհաշինական աշխատանքներին:
«Աճարկուտը հուլիսին կունենա արդիականացված ճանապարհ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն Աճարկուտում հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող խնդիրների մասին:
![]()