Հանրապետական կուսակցության նախընտրական թիմն այսօր, քարոզչությունից մեկ օր առաջ, Մուղնու սուրբ Գևորգ Եկեղեցում մատաղ է մատուցել խաղաղության և հայոց բանակի համար:
Ներկա են եղել ինչպես կուսակցության ցուցակը գլխավոր Վիգեն Սարգսյանն,այնպես էլ պատգամավորներ, որոնց թվում ՝ Շուշան Պետրոսյանը, Շուշան Սարդարյանը, Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը և այլոք:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացրել Արմեն Աշոտյանը, որից մի հատված ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: