«Մերսեդես»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Հուլիսի 2-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան գյուղում ավտոմեքենան է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որը վրացական համարանիշներով է եղել, բախվել է ճանապարհի եզրի բետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի 100 մետրից։

Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Ոստիկաններն ու պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, հստակեցվում է նաև տեղեկությունը տուժած կամ տուժածների մասին:

Դեպքի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ