![]()
«I am dust. ես փոշի եմ կամ էներգիա». այս արտահայտությունն ստորագրություն է, որը գյումրեցի Անդրանիկ Ավետիսյանը թողնում է իր ինքնատիպ աշխատանքների վրա:
Գյումրիում է գտնվում նրա հիմնադրած՝ աշխարհում եզակի Սարդոստայն արվեստի պատկերասրահը: Բոլոր նկարները ստեղծված են և ստեղծվում են բնական սարդոստայնից:
Անդրանիկը մասնագիտությամբ նկարիչ չէ: Գործարարը, սակայն, մեծացել է արվեստագետի ընտանիքում: Հայրն է եղել նկարիչ, իսկ որդուն ձգել են բնական գիտությունները. իրենը թվերի աշխարհն է եղել:
![]()
Թվերից չհրաժարվեց, բայց շատ անսպասելի հայտնվեց սարդոստայնում
«Հորս մահից մոտ 3 ամիս հետո ցանկացած գործնական, ընկերական հանդիպում, որից կարող էր էմոցիա ծնվել, պատկերի ձև էր ստանում: Անընդհատ էր էդ պրոցեսը, նեղում էր ինձ, ու ես սկսեցի նկարել՝ ինչի վրա պատահեր: Հետո սկսեցի ներկերով աշխատել: Իմ փիլիսոփայության և աշխատանքների հիմնական թեմաներն են կյանքը, մարդկային հարաբերությունները, արվեստը, սկիզբը, տիեզերական էներգիան, Նեյրոնային ցանցը, մահը, մարդու դերը երկիր մոլորակի վրա: Էդ թեմաներն արտահայտելու համար ներկերը բավարար չէին: Ես սկսեցի փնտրել նոր նյութ: Պատահական սարդոստայնը տեսա ու էդ պահից հասկացա, որ ինչ-որ պետք է, ես գտել եմ»:
![]()
![]()
Համացանցում փնտրել, տեսել է, որ նմանատիպ բան աշխարհում այժմ գոյություն չունի և որոշել է զբաղվել սարդանկարչությամբ: «Եթե լիներ, չէի զբաղվի, կրկնելը իմը չէ»,- ասում է Անդրանիկը:
Բնությունից մի քանի սարդ է հավաքել, տարել արվեստանոց ու սկսել ուսումնասիրել դրանք: Սարդերն իրենց ոստայնն են հյուսել, Անդրանիկն էլ՝ իր ստեղծագործական նոր աշխարհը: Փորձարկումները երկու տարի են տևել, և ծնվել է առաջին աշխատանքը:
Արդեն 2015-ին սարդանկարներ է ունեցել, որոնք պատրաստ են եղել ցուցադրության: Անդրանիկը բացել է Սարդոստայն արվեստի իր պատկերասրահը, որը շատ արագ հայտնի է դարձել աշխարհ տաբեր երկրներում:
69f6bf7a-99e5-4ed6-b81b-8b1d00bc43dc.jfif (224 KB)
Գյումրեցի սարդերի ֆրանսիական հաղթանակը
Հայկական սարդերը հեղինակին հաջողություն և էլ ավելի ճանաչում են բերել Ֆրանսիայում: Աշխատանքներն Անդրանիկը նաև համացանցում է հրապարակում, ինչը չի վրիպում Կաննի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչների աչքից:
2017-ին Անդրանիկ Ավետիսյանն արժանանում է Կաննի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսի՝ «Նոր տաղանդ և ամենաստեղծագործական միտք» մրցանակին:
Talent_award_at_Cannes_contemporary_art_exhibition.jpg (142 KB)
«Սարդոստայնը՝ անսահմանության մեջ առարկաների միջ եղած էներգետիկ կապի պատկերն է»
Անդրանիկի այս և այլ մտքերը պատկերասրահում փակցված են նկարներին կից՝ հայերենով, անգլերենով և ռուսերենով: Աշխարհի տարբեր երկրներից մոտ 10 հազար այցելու է արդեն ունեցել: Նրանց թվում հայերը շատ քիչ են: Իսկ արտերկրի հյուրերի համար այս պատկերասրահը պարտադիր այցելելու վայրերի թվում է: Գալիս են, հայտնվում անսովոր միջավայրում, կյանքի ու մահվան սահմանագծին, հույզերի ու էմոցիաների միախառնման այս կետում խորհելու, մտածելու, գուցե կյանքը նորովի սկսելու, կամ արդեն ունեցածն այլ կերպ վերադասավորելու գաղափարներով հեռանում:
fdcb7844-e7f6-452e-943a-7d9549c04914.jfif (200 KB)
Պատկերասրահում սարդանկարների հեղինակը մեկ առ մեկ ներկայացնում է իր էմոցիայի ու մտքի ծնունդները: Այստեղ կարելի է հանդիպել համաշխարհային շատ ստեղծագործությունների ավետիսյանական վերլուծությունների:
76c34d9c-00a5-47c4-8582-7c9b355a244b.jfif (274 KB)eb7719ec-0fc5-4295-af85-968e1b90abc6.jfif (234 KB)
«Էս սենյակն իմ աշխարհայացքն է, հետաքրքրությունները: Գույների, ձևերի, մտքերի տեսքով ներկայացրել եմ: Ավելի պարզ ասեմ՝ դուք հիմա գտնվում եք իմ ուղեղի մեջ և կյանքին նայում եք իմ աչքերով. իմ աշխարհայացքն է էստեղ ներկայացված»,- համոզված է նա:
4e5ef08b-5947-4b46-ae86-3be0ecc82a1b.jfif (145 KB)244618dd-4f3d-4506-bf58-0f990f8c37d6.jfif (213 KB)
«I am dust. Ես փոշի եմ կամ էներգիա»
Անդրանիկի բոլոր նկարները ոչ թե Ավետիսյան, կամ այլ կերպ, այլ հենց այսպես են ստորագրված: Ինչպես ամեն ինչը, սա էլ իր ինքնատիպ բացատրությունն ունի:
«Իմ ստորագրությունն է, իմ աշխատանքների վրա իմ էսօրվա ազգանունը չէ, այլ իմ ապագա ազգանունն է: Գտել եմ այս ձևով ներկայացնել ավելի ճիշտ, որովհետև էսօր ես կամ՝ իմ ազգանունը կա, վաղը չեմ լինի, իմ ազգանունն էլ չի լինի: Իմաստն այն է, որ ամենն ինչը գոյություն ունի տիեզերքում՝ կենդանական, առարկայական տեսքով, վերջը դառնալու է տիեզերական փոշի կամ էներգիա»,- ասում է նա:
8cc54c4c-3d60-44e9-a922-e11027b444f1.jfif (111 KB)5aed7f77-b891-4c01-b16f-b7a9b89c4782.jfif (126 KB)
Անդրանիկն աշխատանքի տեխնիկական մասի գաղտնիքները չի բացում, վարպետության դասեր կամ աշակերտներ չունի: Կարծում է՝ ժամանակը չէ. դեռ շատ գործ ունի սարդերի հետ: Երբ հարմար պահը լինի, գուցե իր սարդարվեստի սկզբունքներն ու մանրուքները կբացահայտի: Հիմա գնում է մեկ այլ նպատակի հետևից. «Նպատակս աշխարհի խոշոր մայրաքաղաքներում իմ տարածքները թանգարանի անվան տակ ունենալն է, որտեղ կցուցադրվեն այս սարդանկարները»:
Որևէ նկար վաճառքի ենթակա չէ, հեղինակն այս պահին վստահ է՝ չեն էլ լինելու: Դրանք տեսնելու համար ճիշտը Գյումրի, կամ այնտեղ, որտեղ կբացի ցուցադրություն, այդ վայր հասնելն է:
0e8f3386-8075-4633-a4e9-8af56d2152b1.jfif (190 KB)
Տարեկան կարողանում է 3-4 գործ ստեղծել: Երբ էմոցիան արթնանում է, և թեման հասունանում մտքում, նախ սևագիր է անում, հետո՝ մանրակրկիտ մեկ անգամ էլ վերլուծում, նոր սկսում է աշխատել այն ստեղծագործության վերածելու վրա:
Մոտ 90 գործ կա Գյումրու Սարդոստայն արվեստի պատկերասրահում: Դրանց ցուցադրությունն ուղեկցվում է համապատասխան երաժշտությամբ, որը յուրաքանչյուրին տանում է տիեզերքի անսահմանություն: Այն հատուկ այս միջավայրի համար գրել և նվիրել է պատկերասրահ այցելած արտերկրի երաժիշտներից մեկը:
3e10b45c-6bd3-44cb-9bdd-550d1563cc8c.jfif (241 KB)
Կհաղթի՞ արդյոք արհեստական բանականությունը սարդանկարչին
Հիմա վստահ է՝ որ ոչ: Իր գործը արհեստական բանականությամբ անել դեռ հնարավոր չէ, բայց գուցե օրը գա, դա էլ լինի:
Շատ ակադեմիական գրվածքներ վկայում են, որ դեռևս XVI-րդ դարում Արևելակենտրոնական Ալպերի հեռավոր հովիտներում վանականները ստեղծում էին նկարներ սարդոստայնից պատրաստված կտորների կտավների վրա։
100-ից քիչ հայտնի սարդոստայնային կտավներ են մնացել, որոնց մեծ մասը պահպանվում են անձնական հավաքածուներում։ Դրանցից մեկում պատկերված է Ֆիլիպ Ուելսերը (1527-1580)՝ հայտնի գեղեցկուհի, որն ամուսնացել է Տիրոլի Արքիդուքս Ֆերդինանդ II (Արագոնի թագավոր) հետ և հաստատվել Ինսբրուքի Ամբրաս ամրոցում։ Այլ կտավներում անհայտ տիրոլյան գյուղացիներ են պատկերված։
Վիքիպեդիան պատմում է՝ 500 տարի անց 21-րդ դարում նկարիչ Անդրանիկ Ավետիսյանը աշխարհում առաջինը ստեղծում է ոչ թե սարդոստայնից ստացված կտորներ, որի վրա կարելի է նկարել, այլ աշխարհում առաջինը պատկերներ է ստեղծում անմիջապես սարդոստայնից։
![]()