«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակությունն այս օրերին գտնվում է Չինաստանում

«Քաղաքացիական պայմանագրի» և Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջև ստեղծված համագործակցության շրջանակում, չինական կողմի հրավերով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակությունն այս օրերին գտնվում է Չինաստանում:

Այցի ընթացքում պատվիրակները` ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի գլխավորությամբ, պաշտոնական հանդիպում են ունեցել Հենան նահանգի փոխնահանգապետ Չժան Մինի հետ:

Փոխնահանգապետը շեշտել է Չինաստանի և Հայաստանի բարեկամանական կապերի զարգացման կարևորությունը, խոսել տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարների մասին:

Հովիկ Աղազարյանը փոխնահանգապետին պատասխան այցով հրավիրել է Հայաստան:

Օրակարգում նախատեսված է նաև հայկական պատվիրակության հանդիպումը Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ