![]()
Արևմտյան Ադրբեջանի Աքստաֆա քաղաքում հարսանեկան արարողությանը մասնակցած ավելի քան 40 մարդ թունավորում ախտորոշմամբ հոսպիտալացվել է, հայտնում է Սննդի անվտանգության հանրապետական գործակալության (AFSA) մամուլի ծառայությունը։
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տեղի բնակիչներից մեկի կազմակերպած հարսանեկան արարողության ժամանակ տոնակատարության մասնակիցներին առաջարկվել է ուտել տնային պայմաններում (կենցաղային) պատրաստված տարբեր ուտեստներ՝ առանց համապատասխան ջերմաստիճանային պայմանների պահպանման: Սպասքներից նմուշներ են վերցվել լաբորատոր անալիզի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![]()