![]()
Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը՝ դա որակելով կարևոր քայլ, որը համապատասխանում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի բանաձևերին:
Կազմակերպությունը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի Պետությունը, ճանաչել այն և աջակցել ՄԱԿ-ին լիիրավ անդամակցության նրա իրավունքին:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Պաղեստին պետությունը։
![]()