![]()
Թուրքիայի Կապադովկիա քաղաքում 22 ուղևոր տեղափոխող օդապարիկը քամու պատճառով մնացել է ժայռերի արանքում: Այս մասին հայտնում է «Star» թերթը։
«Կապադովկիայում քամու պատճառով վայրէջք է կատարել ուղևոր տեղափոխող օդապարիկ, այն մնացել է ժայռերի արանքում», — հայտնել է պարբերականը:
Նշվում է, որ ծանուցումը ստանալուց հետո տարածաշրջան են ուղարկվել բժիշկների, ոստիկանների և հրշեջների բրիգադներ:
![]()