![]()
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։
Այս մասին հայտնել են ՊՆ-ից:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ կրկին նույնաբովանդակ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն էր տարածել։
![]()