![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 22-ին 66 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Լալա Մնացականյանը։
«ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ թերևս այն տարիքում էր, որ շատ բան կարող էր տալ, ստեղծագործական շատ նոր մտահղացումներ կարող էր կյանքի կոչել, բայց հեռացավ կյանքից։
ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ բազմաթիվ սիրված կերպարներ է ստեղծել թատրոնում, կինոյում, հեռուստատեսությունում, որոնք կմնան հանդիսատեսի հիշողության մեջ։
Նա մեծ դիապազոնի դերասանուհի էր` տաղանդավոր ու բազմաշնորհ, քաղաքացիական կեցվածքով, համարձակ ու ըմբոստ։
Լալայի կորուստը, իսկապես, մշակութային կորուստ էր։
Ցավակցում ենք դերասանուհու ընտանիքին, մերձավորներին, մեր հանրությանը»,- իր խոսքն է ասել Հայաստանի կինոգործիչների միություն
Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 18։00-ից 20։00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը կկայանա հունիսի 24-ին՝ ժամը 11։00-ից 13։00-ն՝ նույն վայրից:
![]()