Կարևորվել է հայ-բրազիլական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը. Խանդանյանն ընդունել է Ֆաբիո Վազ Պիտալուգային

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարևորել է հայ-բրազիլական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ չնայած երկու երկրների միջեւ առկա հեռավորությանը`մի շարք ոլորտներում` կրթության, զբոսաշրջության, առեւտրատնտեսական, անվտանգային, կա համագործակցության մեծ ներուժ:

Սարգիս Խանդանյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է մեր երկրում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին` այս հարցում կարեւորելով միջազգային գործընկերների աջակցությունը: Սարգիս Խանդանյանը դեսպանին տեղեկացրել է, որ Կառավարությունը վերջերս հաստատել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ