Երիտասարդ կին վարորդը մեքենան վարել է կեղծ հատուկ կտրոնով

Հունիսի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օրեր առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում «Mercedes» մակնիշի «88 ZZ 100» համարանիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է` իր մոտ ունենալով կեղծ հատուկ կտրոն՝ ժողովրդի լեզվով ասած «նարուշիրովկա»։

Հունիսի 17-ին արդեն ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե նշված ավտոմեքենան մայրաքաղաքի որ հատվածով է երթևեկում, իրականացվել է հատուկ օպերացիա, ինչի արդյունքում վարորդի մոտ հայտնաբերվել է կեղծ հատուկ կտրոնը, ինչից հետո վարորդը ավտոմեքենայով տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը, ում մոտ հայտնաբերվել է կեղծ հատուկ կտրոնը, Երևանի բնակիչ 36-ամյա Էլիզա Չ․-ն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ